«Հրապարակ». ԱԺ փոխնախագահը ոչ մի կերպ չի մարսում իր նկատմամբ կուսակցության վերաբերմունքը

«Հրապարակ» թերթը գրում է. Մամուլը հիմնովին անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, որին ՔՊ կուսակցությունը թույլ չէր տվել մասնակցել իր վերջին համագումարին` 30 հազար դրամ անդամավճարը չվճարելու պատրվակով:

Պարզ է, որ ծիծաղելի բացատրություն է, եւ բուն պատճառն այլ է: Այդ աղմուկից հետո ԱԺ փոխնախագահը ոչ մի կերպ չի մարսում իր նկատմամբ կուսակցության վերաբերմունքը եւ իրեն հասցված վիրավորանքը:

Նրա շրջապատում համոզված են, որ Արշակյանը ՔՊ-ում «երկար չի ձգի»` դուրս կգա ակտիվ քաղաքականությունից՝ վերադառնալով իր նախկին՝ IT ոլորտ, կամ ինչ-որ ձեւով «ռեւանշի» կգնա։ Չնայած Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ վիրավորված չէ, ամեն ինչ նորմալ է, սակայն ակնհայտ է, որ նա շատ պասիվ է վերջին շրջանում, եւ ԱԺ անցած քառօրյայի ընթացքում նրա պահվածքն էլ էր դրա մասին վկայում․ անտրամադիր էր եւ նիստն էլ շատ անտարբեր էր վարում։

Ճի՞շտ են տեղեկությունները, որ մտածում եք ակտիվ քաղաքականությունից դուրս գալու մասին, ինչպես նաեւ՝ ՔՊ-ից, հարցրինք Արշակյանին:

«Որ բան ունենամ ասելու, հանրային կասեմ»,- պատասխանեց նա եւ հրաժարվեց այլ հարցի պատասխանել, բայցեւ չհերքեց մեր տեղեկությունները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։