«Հրապարակ». Ազգային ժողովն օգտվում է ավտոտնակում գործող բենզալցակայանից

«Հրապարակ»-ը գրում է․ «2023թ. հոկտեմբերի 16-ին քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե բենզալցակայանների կողքին այլևս չենք կարող ապրել․ «Բնակելի շենքերին մոտ գտնվող բենզալցակայանների կյանքը մեր քաղաքում այլևս չպետք է շարունակվի, որովհետև դա, նախևառաջ, վտանգավոր է, երկրորդը՝ հազար ու մի տեսակի այլ խնդիրներ է առաջացնում»։ Այս հայտարարությունից անցել է 2 տարի, որոշ տեղերում, իհարկե, ապամոնտաժվել են բենզալցակայանները, բայց իրավիճակը մեծ հաշվով նույնն է՝ բնակելի շենքերի կողքին բազմաթիվ բենզալցակայաններ են շարունակում գործել։
Այսպես, օրինակ, Երևանի Կենտրոնում՝ Ֆրիկի 15 հասցեում օրենքի խախտմամբ բենզալցակայան է գործում։ Ավտոտնակում գործող այս բենզալցակայանի կողքին բնակելի բարձրահարկ շենքեր և մարկետներ են։ Թաղում լավ գիտեն՝ սա խորհրդարանին մոտ է գտնվում և սրանից երբեմն օգտվում են Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմեքենաները, նաև՝ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաներն են այստեղ լիցքավորում։

Այցելեցինք այդ բենզալցակայանի տարածք։ Ավտոտնակի դարպասներին, լիցքավորման սարքի վրա գրված է «Ֆլեշ», առաջին տպավորությամբ այստեղ գործունեություն է ծավալում հայտնի «Ֆլեշ» ընկերությունը։ Երբ նկարում էինք, նախ մի տղամարդ մոտեցավ՝ հարցնելով, թե ինչու եք նկարում, ապա երկրորդը եկավ՝ պահանջելով բացատրություն։ Մեր հարցին՝ թե թույլտվություն ունե՞ն գործելու, նրանցից մեկը պատասխանեց՝ այո, համապատասխան թղթերն ունեն, սակայն հրաժարվեց դրանք մեզ ցույց տալ․ «Պատկան մարմիններին ցույց ենք տալիս, երբ գալիս են»։ Նկատեցինք, որ անօրինական գործունեություն են ծավալում, բնակելի շենքերի կողքին, տղամարդն ագրեսիվացավ. «Մենք ստեղ բոլորի թույլտվությունն ունենք»։
«Ֆլեշ» ընկերությանն է պատկանո՞ւմ բենզալցակայանը, պատասխանեց՝ «Չէ, ուղղակի տենց գրածը մնացել ա»: Իսկ ո՞վ է սեփականատերը, հեռվում կանգնած մի տղամարդ, որը, ըստ ամենայնի, կապ ուներ լցակայանի հետ ասաց. «Տերն Ամերիկայում ա»։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին դիմեցինք այս լցակայանի հարցով: Պարզվեց, որ սա բավականին հայտնի բենզալցակայան է, մի քանի անգամ՝ փակված-բացված․ «Այս հասցեի բենզալցակայանի գործունեությունը մենք դադարեցրել ենք, մեկ անգամ դատարանը դադարեցման որոշումը կասեցրել է, երկրորդ անգամ գործառույթ ենք իրականացրել՝ դադարեցման որոշում է կայացվել, մեր որոշումն ուղարկվել է Հարկադիր կատարման ծառայություն, որ նրանք կապարակնքեն»։ Մեզ նաև փոխանցեցին, որ այստեղ գործունեություն է իրականացնում «Արթուր Սարգսյան» ԱՁ-ն, որի բենզալցակայանը վաճառում է «Ֆլեշ» ընկերությանը բենզինը։

Հարկադիր կատարման ծառայությունից էլ ասացին, թե փակելու մասին տեսչականի որոշումն իրենք ստացել են, գործողությունն իրականացվելու է երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։