«Հրապարակ». Ավինյանի հայրը դիմել է դատարան

«Հրապարակ» թերթը գրում է․ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հուլիսի 5-ին դատարանում հաղթեց Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Դատարանը հայցը բավարարել էր մասնակիորեն, հայցվոր կողմը դատարանից պահանջել էր 500 հազար դրամ` որպես փոխհատուցում, դատարանը որոշել էր բավարարել 250 հազարը։

Հիշեցնենք, որ 2024-ի տարեվերջին քաղաքապետի հայրը, պատասխանելով «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ լրագրողի հարցին, ասել էր. «Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»:

Պարզվում է, որ Արմեն Ավինյանը հաշտ չէ դատարանի որոշման հետ, նրա փաստաբան Մուշեղ Առաքելյանը մեզ ասաց՝ որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, դեռեւս մակարգրված չէ որեւէ դատավորի։ Վիրավորելու կամ նման միտում ունեցե՞լ է ավագ Ավինյանը, փաստաբանն ասաց՝ դա դատական նիստերի ընթացքում ներկայացրել են դատարանին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։