«Հրապարակ». Արսենը մերն է, Սարիկը՝ ոչ այնքան

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը պատեհ-անպատեհ հայտարարեն, որ ՔՊ-ում թեւեր եւ ճյուղեր չկան, որ իրենք համերաշխ ու միասնական ուժ են, իրականությունը ճիշտ հակառակի մասին է խոսում։

Երեկ էլ Անդրանիկ Քոչարյանն է անուղղակիորեն հեգնել Գյումրու իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանի ընտրած «Մեր Սարիկը» կարգախոսը՝ այդպիսով բացահայտելով թիմում տիրող տրամադրությունները Սարիկ Մինասյանի նկատմամբ։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը Ճանապարհային պատահարների մասին օրենքի քննարկման ընթացքում առաջարկել է․ «Եկեք պարոն Թորոսյանի նկարը խփենք ամեն խաչմերուկում՝ գրենք «Մեր Արսենը»։

Բանն այն է, որ ՔՊ-ում ոչ բոլորն են խանդավառված Մինասյանի թեկնածության ընտրությամբ, շատերը խանդով են վերաբերում. ինչու պիտի իրենց՝ քայլածների շարքերից չգտնեին հարմար թեկնածու եւ Էդմոն Մարուքյանի թիմակցին խնդրեին առաջնորդել ՔՊ ցուցակը։

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանից մեր լրագրողը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ էիք հեգնում Գյումրիի ձեր թիմի ընտրած կարգախոսը, Սարիկը հիմա ձե՞րն է, թե՞ ձերը չէ․«Էլի դուք թույն եք նետում, այո, մեր Արսենը մեր Արսենն է», պատասխանել է Քոչարյանը: «Սարիկն էլ է ձե՞րը», Քոչարյանը չի արձագանքել։

Հիշեցնենք, որ նա 1994-1996 թվականներին եղել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը Գյումրիում եւ այդ օրերին գյումրեցիները շատ «վառ» հիշողություններ են պահպանել:»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։