«Հրապարակ». Արցախցիները զանգվածաբար Ռուսաստան են գնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն որոշել է Արցախի էջը փակել, այլեւ արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու ցանկություն չունի: Ամիսներ առաջ դադարեցվել էր սոցիալական աջակցության ծրագիրը՝ տասնյակ-հարյուրավոր արցախցիների, բառի բուն իմաստով, թողնելով փողոցում՝ զրկելով բնակարանի վարձը վճարելու գումարներից։

Մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին արցախցիները զանգվածաբար գնում են Ռուսաստան եւ կամավորագրվում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար ձեւավորված կամավորական ջոկատներին, մասնավորապես՝ Արբատին, որտեղ պայմանագրային զինծառայողներին բավականին բարձր աշխատավարձեր են վճարում: Պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին նաեւ արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն են շնորհում։

Մինչդեռ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին պոռոտախոսող ՀՀ իշխանությունը կարող էր կռվելու ունակ արցախցիների ներուժը հայկական բանակում օգտագործել։ Մեր տեղեկություններով՝ Հայաստանի որեւէ պետական մարմին նորմալ հաշվառում չի էլ անում, թե այս ընթացքում քանի արցախցի է մեկնել Հայաստանից, քանիսն է վերադարձել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։