«Հրապարակ». 36 թեկնածուն էլ կտրվել է քննությունից, այդ թվում Գալյանի խորհրդականն ու Ալեն Սիմոնյանի օգնականը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 անձ։ Քննությանը մասնակցած երկու թեկնածուի մասին «Հրապարակ»-ը գրել էր․ մեկը Ներսես Զեյնալյանն է` արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խորհրդականը, մյուսը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը։

Ի դեպ, նոր տեղեկություն ենք ստացել, որ քննությանը մասնակցել է նաեւ մի քանի ընդդիմադիրների նախորդ երթին մասնակցած եւ երթից հետո կալանավորված տաշիրցիների գործով դատախազ Հայկ Ավետյանը։
Տեղեկացանք, որ Բարձրագույն դատական խորհրդում ամփոփվել են քննության արդյունքները, եւ քննությանը մասնակցած, դատավոր դառնալու հայտ ներկայացրած 36 անձից ոչ մեկը չի կարողացել նվազագույն շեմը հաղթահարել՝ չի ստացել 80 միավոր։ Այսինքն՝ ոչ մեկը չի անցել երկրորդ փուլ։ Իսկ առաջին փուլը սովորաբար ավելի հեշտությամբ են հաղթահարում, քան՝ երկրորդը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։