«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում կարծում են, որ Սամվել Կարապետյանը 2-ամսյա կալանքի լրանալուց առաջ կոմպրոմիսի կգնա իշխանության հետ` չի շարունակի խոստացած պայքարը, բանտից դուրս կգա և կվերադառնա Ռուսաստան։

ՔՊ «ստարիկներից» մեկը երեկ պատրաստ էր գրազ գալ կուսակցի հետ՝ սրա շուրջ, քանի որ «հարուստ մարդիկ ամենավախկոտն են, Սամվել Կարապետյանն արդեն ճաշակել է դժվարությունների», ինչպես Փաշինյանն է ասում` «պետության համը»։

Հավանաբար, Փաշինյանն է թիմին հանգստացրել՝ փորձելով փարատել շատերի մտահոգությունը։ Սակայն վերջին ռեպրեսիաներից ակնհայտ է, որ Փաշինյանի վախերն առասպելական չափերի են հասել, և նա ամենուր վտանգ է տեսնում, իշխանությունից զրկվելու տագնապն էլ վերածվել է պարանոյայի»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։