«Հրապարակ»․ Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ քննարկեց ՔՊ-ական այլեւս նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը` Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, եւ, ըստ ամենայնի, իշխող մեծամասնությունն այսօր կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուց հետո թափուր մնացած տեղը զբաղեցնելու հարցը։

Այն իշխանությունը, որը ժամանակին պայքարում էր Հրայր Թովմասյանի դեմ, թե իր ներկայացուցչին ՀՀԿ-ն ՍԴ դատավոր է նշանակել, հիմա կարկառուն ՔԿ-ականին գործուղում է ՍԴ: Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը Վարդանյանին դիտարկում է նաեւ ՍԴ նախագահի պաշտոնում, չնայած Վարդանյանի ու ներկայիս նախագահ Արման Դիլանյանի միջեւ քավորսանիկական կապին:

Գագիկ Հարությունյանին անձնուրաց ծառայած, Հրայր Թովմասյանի հետ երկար տարիներ ընկերություն արած Վարդանյանն այդ առումով «պրոբլեմ չունի»` պատրաստ է անձնուրաց ծառայել բոլոր իշխանություններին։

Արդյո՞ք նախկին ՔՊ-ական Վարդանյանը կկարողանա ՍԴ անաչառ դատավոր լինել․ երեկ իրեն ուղղված այս հարցին Վարդանյանը մի ծիծաղելի պատասխան տվեց։ Նախ ասաց, որ ցավ է ապրում Թովմասյանի համար, ապա՝ թե իր եւ նրա նմանությունը միայն այն է, որ երկուսն էլ, այո, կուսակցական են:

Նշեց, որ նաեւ ԱԺ պետաիրավականի նախագահի պաշտոնից են գնում ՍԴ, բայց Հրայր Թովմասյանի հարցը խնդրահարույց էր նրանով, որ նա ոչ թե իր գրած Սահմանադրության հոդվածով էր ընտրվել ՍԴ դատավոր ու նախագահ, այլ՝ նախորդ Սահմանադրության, որ երկար պաշտոնավարի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։