«Հրապարակ»․ ՔՊ կանանց գունդը չի հանձնվում

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ական կանանց գունդը` Քրիստինե Պողոսյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որ ԱԺ հերթական նիստում իշխող թիմը որոշի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելու մասին։ Դիմումն անցած շաբաթ հանձնվել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որոնք այն պետք է դնեն շրջանառության մեջ, սակայն կանոնակարգ-օրենքով` առանց ՔՊ համաձայնության հնարավոր չէ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել։ Անդրանիկ Քոչարյանի եւ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջադեպից փորձում են օգտվել նաեւ ՔՊ-ական որոշ կանայք եւ հատկապես՝ Քրիստինե Պողոսյանը, որը, ասում են, չի մարսում Քոչարյանի՝ իրեն արված դիտողությունները՝ ոչ պատշաճ հագուստով խորհրդարան գալու եւ այլ հարցերի վերաբերյալ։ Պողոսյանը միայնակ չէ` ՔՊ-ական բոլոր կանայք այս կամ այն չափով արժանացել են Քոչարյանի անտակտ դիտողություններին եւ ուզում են, որ նրա հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորվի, եւ անգամ նրան զրկեն ԱԺ նիստերին մասնակցելու իրավունքից, հետո գուցե նաեւ այդ հիմքով՝ մանդատից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։