«Հրապարակ»․ Պետը՝ ԺՊ, ինքը` ԺՊ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի քաղաքապետարանում հերթական նշանակումն է արվել` «փոխատեղության» սկզբունքով։ Մեր տեղեկություններով, Աջափնյակ վարչական շրջանի եկամուտների բաժնի պետ Վարազդատ Ահարոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիլեն Արեւշատյանի տեղակալ։ Պետը՝ ԺՊ, ինքը` ԺՊ: Եվ սա արդեն զարմանալի չէ, քանի որ քաղաքապետարանում վարչությունների ու բաժնի պետերի մեծ մասը ժամանակավոր պաշտոնակատարներ են եւ այդ կարգավիճակում մնում են ամիսներով ու տարիներով:

Ի դեպ, մեզ պատմեցին, որ 2018 թվականին Վարազդատ Ահարոնյանի անունը եղել է «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ «Մենք» դաշինքի ռեյտինգային ցուցակում։ Երեւանի քաղաքապետարանից հաստատեցին, որ Ահարոնյանը նշանակվել է, հրամանը եղել է նոյեմբերի 3-ին, ասացին` մինչ այս նշանակումը զբաղեցրել է Աջափնյակի եկամուտների բաժնի պետի պաշտոնը։ Ինչ վերաբերում է կուսակցական լինելուն, ասացին՝ անկուսակցական է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։