«Հրապարակ»․ Որ արժանիքի համար են Արարատ Միրզոյանի օգտին քվեարկել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում նախընտրական ցուցակի համար ներկուսակցական ընտրություններից հետո բազմաբեւեռ խոսակցությունների ու դժգոհությունների պարարտ հող է ստեղծվել։ Բուռն քննարկում են հատկապես արտգործնախարար Արարատ Միրզոյանի անսպասելի բարձր ձայները։ Նա իր գրանցած ցուցանիշով ՔՊ-ում 4-րդն է՝ Փաշինյանից, Սուրեն Պապիկյանից եւ Գեւորգ Պապոյանից հետո։

Միրզոյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա հայտնի դեպքերից հետո, երբ դաժան ծեծի ենթարկվեց, կարծես կուսակցական ակտիվ գործունեությամբ չէր զբաղվում, իսկ վարչության վերջին ընտրություններին անգամ հայտ չներկայացրեց՝ կուսակցության ղեկավար կազմում ընդգրկվելու համար:

Բացի այդ, ի պաշտոնե էլ չի ներգրավվում իշխող ուժի ագրեսիվ քարոզչությանը։ Ուստի, շատերի կարծիքով, այս ինքնամեկուսացումը պետք է հետք թողներ Միրզոյանի եւ նրա վարկանիշի վրա, եւ շարքերը նրան պետք է իր տեղը ցույց տային, բայց տեղի ունեցավ հակառակը, ինչը կնշանակի, որ անգամ ՔՊ-ում են ընդունում ու գնահատում ոչ շատ ագրեսիվ, ապակուսակցական պահվածքը:

Եթե Փաշինյանի ձայները կապված են մի շարք հանգամանքների, նախեւառաջ՝ վախի գործոնի հետ, Պապոյանի ու Պապիկյանի հարցում դեր են խաղացել ՔՊ մարզային կառույցների հետ ակտիվ կապերը, ապա շարքային ՔՊ-ականների հետ, կարելի է ասել, բացարձակապես կապ չունեցող Միրզոյանն իր ձայները ստացել է, թերեւս, այն պատճառով, որ չեզոք է եւ հավասարակշիռ։

Թեեւ կարծիք կա, որ նրա օգտին քվեարկել են՝ հաշվի առնելով խաղաղության գործընթացում նրա դերակատարումը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։