«Հրապարակ»․ Մեկ միլիոն դրամի կերել են

«Հրապարակ» թերթը գրում է․ Պետական բյուջեից նաեւ գումարներ են ծախսվում ճաշկերույթների, պատվիրակություններ ընդունելու համար։ Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էինք արել. «2025 թվականին Տավուշի մարզպետի աշխատակազմը ճաշկերույթների կազմակերպման համար որքա՞ն գումար է ծախսել, այդ նպատակով որ կազմակերպությունների հետ գնման ինչ  պայմանագրեր են կնքվել»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Արտասահմանյան պատվիրակության ընդունելության սննդի կազմակերպման համար ծախսվել է 1039.0 հազար դրամ (1 միլիոն 39 հազար դրամ)՝  «Կենաց Հաց» ՍՊԸ — 367 հազար դրամ, «Լաստիվեր» ՍՊԸ — 272 հազար դրամ, «Նարինե Ադամյան» ԱՁ — 400 հազար դրամ»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։