«Հրապարակ»․ Կանանց տոնի առթիվ տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իշխանականները չհիմնավորված ոգեւորության մեջ էին Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից ՀՀ-ում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքների առիթով, համաձայն որոնց՝ ՔՊ-ին վստահում է հարցվածների 18-24 տոկոսը` կախված հարցի ձեւակերպումից:

Այսինքն՝ մի ցուցանիշ, որը հեռու է ՔՊ-ականների քարոզչական փուչիկից, թե հունիսյան ընտրություններից հետո իրենք սահմանադրական մեծամասնություն են կազմելու։ Ընդ որում՝ տեղեկություններ կան, որ հարցման հրապարակված արդյունքներն իրականությունից բավականին հեռու են, իսկ նույն ընկերության կողմից արձանագրված իրական պատկերը բավականին տխուր է եւ իշխանությունների խնդրանքով է խմբագրվել։

Իշխանությունն իր արտաքին հովանավորներին համոզել է, որ նման սոցհարցումների միջոցով հնարավոր կլինի ազդել ընտրողների տրամադրությունների եւ ըստ այդմ` ընտրությունների արդյունքների վրա:

Եթե ընտրողին համոզեն, որ ամեն ինչ կանխորոշված է, ՔՊ-ն առաջատարն է` չարժե գնալ ընտրությունների, ցածր մասնակցություն ապահովեն, հաղթանակն իրենց գրպանում կլինի։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում նման հարցումներ էլի են հրապարակվելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։