«Հրապարակ»․ Ինչո՞ւ ՔՊ–ի «ուրախ ավտոբուսը» չի պտտվի Երևանում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում նախնական որոշում ունեն, որ «ուրախ ավտոբուսով» ներկուսակցական քարոզարշավ Երեւանում չեն իրականացնի:

Պաշտոնապես դա կփաթեթավորեն, թե Երեւանի վարչական շրջանները շատ են, եւ չեն հասցնի բոլոր տեղերում լինել, սակայն իրականում հասկանում են, որ Երեւանում իրենց դիրքերն անհամեմատ թույլ են, եւ չեն կարող բնական ու իրենց համար շահեկան տեսարաններ բեմադրել։

Ուստի եկող շաբաթ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ըստ ամենայնի, կհավաքվեն՝ «մենք մերոնցով», եւ եզրափակիչ քարոզարշավը կտան փակ ֆորմատով։ Իսկ այս շաբաթ «ուրախ ավտոբուսի» ուղեւորները պատրաստվում են այցելել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։