«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը մարզահամերգային համալիրում Վարչաբենդի եւ մի քանի երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգը նախորդից մի քանի դրվագով տարբերվել է:
Նախ, ջանք չեն խնայել` մարզերից էլ են համակիրներ բերել, ինչպես նաեւ՝ պետապարատի աշխատողներին․ ում կարողացել են, պարտադրել են, անգամ՝ նրանց հարազատներին, ծնողներին: Սրանով էր պայմանավորված այն, որ համերգասրահում քիչ չէին տարեցները: Նպատակ էին դրել ցույց տալ, որ կարողանում են մեծ դահլիճ լցնել:
Բայց, ի տարբերություն նախորդի, այս անգամ ավելի քիչ ՔՊ-ականներ են մասնակցել, էլիտան պակասել է, եթե չասենք` հաշված ՔՊ-ականներ են ներկա եղել․ Արսեն Թորոսյանը, Սրբուհի Գալյանը, Սոնա Ղազարյանը, Վահագն Ալեքսանյանը, Ռուստամ Բաքոյանը ու եւս մի քանիսը:
Եվ երրորդ․ մասնակիցներն անչափ նեղվել են այն փաստից, որ համերգի ընթացքում ամեն ինչ վճարովի է եղել, մինչդեռ նախորդ անգամ ջուրն անվճար են բաժանել։ Փոխարենը ՔՊ-ի սրտիկի լոգոյով քաղցրավենիք են տվել մասնակիցներին։ Համերգը սկսվել է նախատեսվածից մի փոքր ուշ, եւ ողջ ընթացքում դահլիճում քաղաքացիական հագուստով աչալուրջ հսկել են ՊՊԾ աշխատակիցները՝ լարվածության մեջ պահելով մասնակիցներին։ Այնտեղ է եղել նաեւ Սուրբ Աննա եկեղեցում երկվորյակներին հարվածած նեղաչք թիկնապահը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





