«Հրապարակ»․ Էդիտա Գզոյանի ճակատագիրն արդեն որոշվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրենի պաշտոնից սկանդալով հեռացած Էդիտա Գզոյանի ճակատագիրն արդեն որոշվել է․ մնալու է թանգարան-ինստիտուտում՝ որպես շարքային գիտաշխատող, թեպետ լուրեր կային, որ հնարավոր է զբաղեցնի տնօրենի տեղակալի պաշտոնը։

Իշխանությունը, ըստ էության, որոշել է ամբողջ խստությամբ պատժել Գզոյանին ու նրան զրկել ղեկավար պաշտոն զբաղեցնելուց։ Աշխատակազմից տեղեկացանք, որ Գզոյանը հայտնի դեպքերից հետո արձակուրդ է գնացել, տնօրեն լինելու տարիներին աշխատել է գրեթե առանց հանգստի եւ երկարատեւ արձակուրդ ունի կուտակած, ասում են՝ մայիսին նոր կվերադառնա աշխատանքի, սակայն դեպրեսիվ վիճակում է, կարծում է, որ իշխանությունն իր նկատմամբ այդ քայլով տվել է ինստիտուտի քանդման մեկնարկը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։