«Հրապարակ»․ «Բռասլետների» դեֆիցիտ է առաջացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաստաբանական համայնքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հայաստանում էլեկտրոնային «բռասլետների» կրիզիս է այժմ: Խոսքն այլընտրանքային խափանման միջոցների կիրառության մասին է, որը գործում է 2023 թ. հունվարի 1-ից․ տնային կալանքում եւ վարչական վերահսկողության ռեժիմում գտնվողների ոտքին նման «բռասլետներ» են անցկացնում՝ վերահսկելու համար:

Հիմա այնքան շատ են տնային կալանքի տակ գտնվողները, որ այդ սարքերը քչություն են անում: Պաշտոնական տվյալներով՝ դրանց թիվը գերազանցում է 1200-ը: Հիմա սարքերի քանակը չի բավարարում բոլոր նրանց համար, ում նկատմամբ տնային կալանք կամ վարչական վերահսկողություն են սահմանել` որպես խափանման միջոց, ուստի ոմանց թույլատրել են տուն գնալ, բայց «բռասլետներ» չեն անցկացրել:

Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ տանը «նստածներին» զգուշացնում են, որ տնային կալանքի պատժի ժամկետը կհաշվարկեն այն պահից, երբ «բռասլետ» ազատվի, եւ անցկացնեն հետապնդվողի ոտքին: Այսինքն՝ եթե, դիցուք, անձի նկատմամբ երկամսյա տնային կալանք են սահմանել, բայց «բռասլետը» նրան են տրամադրում մեկ ամիս ուշացումով, ստացվում է, որ նա երեք ամիս է այդ ռեժիմում մնալու, որովհետեւ ժամկետը հաշվվելու է «բռասլետ» տրամադրվելուց հետո, բայց մարդն այդ ընթացքում տնային կալանքի ռեժիմում է գտնվել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։