«Հրապարակ»․ Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը նախօրեին Արմավիրի «Նանա» ռեստորանում խնջույքի է մասնակցել եւ, ականատեսների պատմելով, ողջ խնջույքի ընթացքում դուրս չի եկել պարահրապարակից` հավանաբար, Փաշինյանից բաժանվելն է նրան նման բարձր տրամադրություն հաղորդել:

Խնջույքին նաեւ նրա շրջապատն է մասնակցել` «Իմ քայլի» աշխատակազմը, զոհվածի մայր, դատավոր Նաիրա Հովսեփյանը, Ստելլա Սարուխանյանը, լրագրող Նանե Իսրայելյանը: Նշել են 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրների՝ Արմեն եւ Ռուբեն Շահինյանների եղբոր ծնունդը:

Նորածինը` Շահինյան Րաֆֆին, ծնվել է այս տարի՝ բանակի օրը։ Խնջույքին ներկա են եղել նաեւ Արծրուն Հովհաննիսյանը եւ Փաշինյանի կողմից մերժված Շիշ բռնողը՝ դեռեւս պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։