«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ իրավապահները զբաղվում են ՔՊ-ական նախկին պատգամավոր Շիշ բռնողով՝ Հայկ Սարգսյանով, Սարգսյան եղբայրները, ըստ նրանց մոտ կանգնած մեր աղբյուրի, ակտիվ նախապատրաստվում են Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին։ Նրանք այժմ թիմ հավաքագրելու ճանապարհին են եւ խոստանում են, որ ոչ մի դեպքում «զադնի չեն դնելու»։

Թե ով է լինելու քաղաքապետի նրանց թեկնածուն, մեր աղբյուրը հստակ պատասխան չունի, ենթադրվում է, որ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը կլինի, որը վերջին ժամանակներում մայրաքաղաքի խնդիրներն ակտիվ վերհանելով է զբաղված եւ բավականին մեծ լսարան է հավաքել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։