Երեկ վաղ առավոտյան վթարվել է Հրաչյա Քոչար 27 հասցեի կոյատար համակարգը՝ ժամեր շարունակ կեղտաջրերով ողողելով ամբողջ տարածքը: «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնել են, որ տեղում պարզվել է` կոյուղու մի հատված ամբողջությամբ կոտրված է, անհրաժեշտ է փոխել կոյագծի մոտ 50 մետր հատված:
Այժմ իրականացվում են կոյուղու վթարված հատվածի փոխարինման աշխատանքներ: Նախատեսվում է աշխատանքներն ամբողջությամբ ավարտել առաջիկա 2 օրերի ընթացքում: