Հպարտ եմ, որ ապրում ես այն գիտակցությամբ, որ հայ լինելը պարզապես բառ չէ․ դա պատիվ է․քաղաքապետի հոր՝ Գագիկ Առուշանյանի շնորհավորանքը՝ որդուն

Այսօր Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ծննդյան օրն է․ Ուշագրավ է քաղաքապետի հոր՝ Գագիկ Առուշանյանի շնորհավորանքը որդուն․
Ծնունդդ շնորհավոր, Տղա՛ս։
Հպարտ եմ, որ ապրում ես այն գիտակցությամբ, որ Հայ լինելը պարզապես բառ չէ․ դա պատիվ է, պատասխանատվություն և ուժ, որը գալիս է հազարավոր տարիների խորքից։
Մեր մեծերից մեկը ասել է․
«Ազգը ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ իր որդիները հիշում են իրենց արմատները»։
Ես հպարտ եմ, որ դու մեծացել ես այդ գիտակցությամբ, պապերիդ նման, ովքեր մեր երկրի ու ազգի համար առճակատել են թշնամու դեմ 1918-1921 թթ-ին, դու էլ շարունակել և շարունակում ես պապերիդ գործը, որի համար շատ Հպարտ եմ…
Հիշիր՝ դու միայն իմ որդին չես, դու Հայ ազգի որդին ես, այս լեռների զավակը, մեր ազգի շարունակությունը, որը հազարավոր տարիներ ապրել է պայքարելով ու արարելով։
Ինչպես ասել է Գարեգին Նժդեհը՝
«Ուժեղ է այն ժողովուրդը, որի որդիները գիտեն, թե ում զավակներն են»։
Թող քո քայլերը լինեն հաստատուն, խոսքը՝ արդար, իսկ կյանքը՝ լի հաջողություններով, ուժով ու հաղթանակներով։
Թող ԱՍՏՎԱԾ պահապան լինի քեզ, տղաս, և օրհնի քո բռնած ճանապարհը…
Armlife.am լրատվական կայքը ևս շնորհավորում է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։