«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախօրեի վարչության նիստում քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր: Այսօր ԱԺ-ում լրագրողները Հովիկ Աղազարյանից հետաքրքրվել են՝ իր հետ կապված ի՞նչ որոշում է կայացվել: «Ես մասնակցել եմ վարչության նիստին, հրավիրվել էի՝ հայտնի միջադեպի հետ կապված պարզաբանումներ տալու»,- ասել է պատգամավորը: Հարցին՝ հնարավո՞ր է մանդատը վայր դնեք, նշել է. «Ես այդ հարցը չեմ քննարկում, իմ օրակարգում նման հարց չկա»: Դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դրեց, ենթադրություն կա, որ ձեզնից ևս նույնը կպահանջեն, ասել է. «Դա ենթադրություն է: Պարտադիր չէ»: