ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց մամուլում շրջանառվող լուրը, թե ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը պատրաստվում են վայր դնել մանդատները․ «ՔՊ վարչությունում կա հարուցված կարգապահական վարույթ այս հարցի վերաբերյալ, որը ծագել էր խորհրդարանական լսումներից հետո։ Այդ վարույթի քննարկման արդյունքում հետևանքների և որոշումների մասին պատշաճ կտեղեկացվեք»,- ասաց Կոնջորյանը։