Search
Close this search box.

Հովիկ Աղազարյանին խնդրել եմ, որ վայր դնի մանդատը, հույս ունեմ՝ խնդրանքս անարձագանք չի մնա. Փաշինյան

Պետք է ուղիղ խոստովանեմ, որ պաշտոնանկությունների կամ խնդրանքների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն խորհրդարանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են եղել և որոնք մասնավորապես տեղի են ունեցել խորհրդարանական լսումների ընթացքում: Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ էլ ես կարծում եմ, որ իրոք համակարգային առումով անթույլատրելի է խորհրդարանում տեղի ունեցածը: Կարծում եմ, որ մեր ինստիտուտների համարումը պահպանելու առումով նաև դա ճիշտ չէր լինի անարձագանք թողնել, ինչքան էլ բոլոր գործընկերները, որոնք ներգրավված են եղել, այդ պրոցեսների մեջ, իմ մեծ հարգանքն են վայելում և գնահատանքը։

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ Նարեկ Զեյնալյանը ևս իր խնդրանքով է մանդատը վայել դրել, Փաշինյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին»:

Դիտարկմանը, որ Հովիկ Աղազարյանը մանդատը դեռ չի դրել, այսինքն նա վարչապետի խնդրանքը մերժել է, նա արձգանքեց. «Դե հիմա տեսնում եք, որ փաստորեն այն ինչ որ քիչ առաջ ասում էի, տեսական պնդում չէ միայն, նաև գործնական գոնե այս պահին իրագործում կա: Բայց ես հույս ունեմ, որ իմ խնդրանքը անարձագանք չի մնա: Այստեղ էլ անձնավորված չի խնդիրը։ Խնդիրը համակարգային է, և մենք պետք է մեր մեր ընկալումները, վերաբերմունքները, մոտեցումները մեր պետության և նրա ինստիտուտների նկատմամբ որոշակի վերանայենք»: