Search
Close this search box.

Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հեռացումը տրամաբանական է․ Գեւորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հակոբ Ասլանյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացումը տրամաբանական է համարում, քանի որ անթույլատրելի է համարում երկրի, պետության ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունները, որոնք նա գիտի ի պաշտոնե, հանրայնացնելը: Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց նախարար Պապոյանը՝ անդրադառնալով Հակոբ Ասլանյանի՝ ՔՊԿ-ից հեռացնելու՝ դեկտեմբերի 11-ի որոշմանը:

Ինչ վերաբերում է ՔՊԿ նախկին անդամ Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունները հանրայնացնելու թեմային, Պապոյանը նշեց. «Քաղաքական բոլոր գործիչները հանրային մարդիկ են, պետք է որոշակի զսպվածություն, այդ թվում՝ բարոյական զսպվածություն, որոշակի սահմաններ ունենան, որոնք պարտավոր են պահել, որովհետև, այո՛, ամեն մեկն ունի իր անձնական կյանքը, բայց քաղաքական կուսակցության անդամ, հանրային, քաղաքական դեմք լինելը պահանջում է, որ դու որոշակի նորմերի, պահանջների համապատասխանես»,- ասաց Պապոյանը և հավելեց՝ քաղաքականությունը որոշակի պատասխանատվություն է պահանջում: