Հովհաննավանքում ոստիկանությունը շարունակելու է պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը. ՆԳ նախարար

«Հովհաննավանքում ոստիկանությունը շարունակում է և շարունակելու է հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովել, եթե դրա կարիքը լինի»,- ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ լինում են բազմաթիվ կրոնական միջոցառումներ, երբ ոստիկանությունը հասարակական կարգն ու անվտանգությունն է ապահովում։

«Նույն օրը Մայր Աթոռում ոստիկանությունը հասարակական կարգ ու անվտանգություն է ապահովում։ Բայց մեզ կարծեք թե այս մնացյալ իրավիճակները չեն հետաքրքրում, մենք կենտրոնանում ենք Հովհաննավանքի օրինակի վրա։

Հովհաննավանքում ոստիկանությունը օրենքով շարունակելու է պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ թե ոստիկանության որ ստորաբաժանման ներկայացուցիչը կգտնվի, ծառայության կազմակերպման տրամաբանության մեջ է, ոստիկանությունն ինքն է որոշում ծառայությունն ինչպես կազմակերպել, կարող է Երևանից էլ, Լոռու մարզից էլ մարդիկ ներգրավվեն»,- ասաց Ա. Սարգսյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։