«Հովհաննավանքի հարցը պետք է լուծվի միայն իրավական ճանապարհով»․ Տեր Եսայի քահանա Արթենյան

«Մեզ համար ամենակարևոր հանգամանքն այն է, որ նման իրավիճակները պետք է լուծվեն միայն իրավական և օրինական ճանապարհով։ Հիմա ինչքանով իրավապահ համակարգը այստեղ նախաձեռնություն կդրսևորի և օրենքի սահմաններում իր պարտականությունները կկատարի՝ դա կտեսնենք: Ամեն դեպքում այս պահին մենք ունենք մտահոգություն, որ կա այդ հապաղումը, բայց սա է այն հիմնական և կարևոր ճանապարհը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ խոսելով Հովհաննավանքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մասին։

«Ինչ վերաբերում է Հովհաննավանքը զավթելուն, սա նաև հանցագործություն է, որովհետև այս դեպքում խախտվում է եկեղեցում ծառայող մյուս հոգևորականների գործունեությունը և ծիսաարարողական կարգը։ Ամեն դեպքում այս պարագայում ամենակարևոր պայմանը այն է, որ մեր իրավական համակարգը զբաղվի իր գործունեությամբ և պարտականություններով»,- հավելեց Տեր Եսային։

«Իսկ եթե իրավապահ համակարգը որևէ քայլ չանի, Մայր Աթոռը ի՞նչ է անելու»,- լրագրողի այս հարցին ի պատասխան Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց. «Կապրենք, կտեսնենք, հիմա ես որևէ կանխատեսում անել չեմ կարող։ Հարցի լուծմանն ուղղված մյուս ճանապարհները մեզ համար անընդունելի են, օրինակ, ասենք, ինչ-որ խմբով գնալ Հովհաննավանք, իրենց դուրս վռնդել այնտեղից, սա բախումների կարող է տանել։ Դրա համար այս առումով մենք ձեռնպահ ենք՝ հավատքով, հույսով, որ իրավապահները իրենց գործը կկատարեն»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։