Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսվել է Նարեկ Սամսոնյանի հետհացադուլային թերապիան. Փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ հայտնեց, որ «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխված քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը բժիշկների հսկողության տակ անցնում է հետհացադուլային թերապիա, նրան նախապատրաստելու են վիրահատության։

«Իրազեկում եմ հանրությանը, որ Նարեկ Սամսոնյանին այսօր կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ։ Այս անգամ որևէ բյուրոկրատական խոչընդոտ չի եղել Նարեկի հոսպիտալացմանը, և հոսպիտալացումից անմիջապես հետո սկսվել է Նարեկի հետհացադուլային թերապիան։ Բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ նրան նախապատրաստելու վիրահատությանը։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այսօր բողոքարկել եմ Նարեկի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին դատավոր Շահվերդյանի որոշումը, ինչպես նաև նախապատրաստում եմ նոր հանգամանքների ուժով նրա կալանքը վերանայելու միջնորդություն»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։