1999 թվականի այս օրը զինված հանցագործների մի խումբ ԱԺ հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ներխուժեց խորհրդարան և գնդակահարեց պետական գործիչների: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։
Ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից այսօր ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:
Թեպետ անցել է 26 տարի, հոկտեմբերի 27-ի գործը մինչ օրս ամբողջությամբ բացահայտված չէ։




