«Հոգով ձեզ հետ ենք․ ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»․ Նիկոլ Փաշինյան

«Մեր մտքերը Քալիֆորնիայի բնակիչների հետ են, երբ նրանք բախվում են անտառային ավերիչ հրդեհների հետ:
Հայաստանը բոլոր տուժածների կողքին է՝ ներառյալ մեր կենսունակ հայ համայնքը Լոս Անջելեսում և ամբողջ Քալիֆորնիայում:

Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։