Հողի քառակուսին յոթ դրամով են վաճառում, չի կարա տենց լինի․ Փաշինյան

Այսօր Կառավարության նիստի ժամանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը առաջարկեց փոխել համայնքային գույքերի աճուրդների անցկացման կարգը: «Ներկայում մի քանի հարթակում ձևական հայտարարություն են իրականացնում՝ գործընթացը համարելով հրապարակային: Այս հարցում խնդիր ունենք, և սա համայնքների պարտականությունն է, ոչ թե կառավարության», — նշել է Վարդապետյանը: Նա նաև բարձրաձայնել է արոտավայրերի խնդիրը՝ «Այսօր ունենք իրավիճակներ, երբ փաստացի արոտավայրի տարածքում այգի է կառուցված, սակայն հողերը շարունակում են հաշվառվել որպես արոտավայր»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ևս անդրադառնալով խնդրին, ցածր գներով համայնքային գույքի «ձևական աճուրդներին», վարձակալություններին ասաց․ «Ո՞նց կարող է 100 դրամով հող վաճառվել, արգելե՛ք, ոչ մի հող 100 դրամով մի՛ վաճառեք․․․Շատ կոնկրետ միջոցներ են պետք կիրառել․․․Ինձ չի հետաքրքրում, ոստիկանությունով, ԱԱԾ-ով, ոնց ուզում եք կանգնեցրեք»,- հանձնարարեց Փաշինյանը։