Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանվո՞ւմ է կուսակրոնության ինստիտուտը, թե՞ ոչ. նոր կանոնագիրքը պետք է անդրադառնա հոգևորականի բարեվարքությանը. Փաշինյան

Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ առաջարկած ճանապարհային քարտեզի երկրորդ ա կետը նրա մասին է, որ եկեղեցու նոր կանոնագիրքը պետք է անդրադարձ ունենա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականի բարեվարքության կանոններին և դրանց պահպանման երաշխիքներին։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա չափազանց կարևոր է, որովհետև այսօր, ըստ էության, ՀՀ-ում հոգևորականի բարեվարքության կանոններ գոյություն չունեն, այսինքն՝ մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի հոգևորականն իր ամենօրյա գործունեության և կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի, ընդ որում խոսքը վերաբերվում է թե՛ ամուսնացյալ, թե՛ կուսակրոն քահանաներին: Ես կարծում եմ եպիսկոպոսաց դասը, հոգևոր դասը, պետք է քննարկի և որոշման գա մի հարցում՝ արդյո՞ք պահպանվում է կուսակրոնության ինստիտուտը, թե չի պահպանվում։ Եթե պահպանվում է, արդյո՞ք պարտադիր պայման է եպիսկոպոս լինելու համար, թե կարող են լինել ինչպես կուսակրոն, այնպես էլ ամուսնացյալ եպիսկոպոսներ»,-նշել է նա:

Փաշինյանն ասել է, որ եթե կուսակրոնության ինստիտուտը պահպանվում է, պետք է նաև հստակ պարզաբանվի թե ինչ է դա նշանակում: Վարչապետը հավելել է՝ ամեն դեպքում նշված հարցերը հոգևոր դասը պետք է ինքը քննարկի և որոշի:

«Ինչ էլ քննարկի և որոշի, այդ կանոնները պետք է հրապարակվեն և հանրությանը հասանելի լինեն, և երկրորդը պետք է նաև մեխանիզմներ լինեն բարեվարքության այդ կանոնները պահպանելու, դրանց հետևելու: Պետք է հստակ լինի՝ բարեվարքության ո՞ր կանոնի խախտումն է, որ բերում է հոգևոր ծառայության հետ անհամատեղելիության, որոնք են, որ կարող են ունենալ ավելի մեղմ մեղմ հետևանքներ»,-պարզաբանել է վարչապետը:

Նա հավելել է, որ հանրությունը պետք է իմանա, թե որևէ հոգևորականի բարեվարքության հետ կապված փաստեր ունենալու դեպքում անհատը որ մարմնում կարող է բարձրաձայնել խնդիրը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։