«ՀՈԱԿ-ը հատեց այս չքնաղ հացենին․ ծառ հատելը Երևանում պետք է արգելվի». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Այսօր առավոտյան ՀՈԱԿ-ը հատեց այս չքնաղ հացենին՝ կանաչ, գեղեցիկ ծառ էր։ Ամեն կոր ծառ չեն հատում, առավել ևս Երևանի նման ջերմային կղզու վերածված քաղաքում, որտեղ մարդիկ խեղդամահ են լինում։ Խնդրեմ, նկարում երկու մոտեցում է՝ բիոֆիլ և բիոֆոբ:
Ի՞նչ կանեի ես.
սաղարթը մի փոքր կթեթևանցնեի (20% չափով),
կհեռացնեի չորացած հատվածը, տակից ամրան կտեղադրեի, որ հացենին ապրեր և իր տեսքով կրթեր հանրությանը, որ ամեն կյանք արժանի է հարգանքի։ Նման կորությամբ ծառը նույնիսկ տապալվելուց վտանգ չէր առաջացնի, քանզի սաղարթի վրա էր պառկելու։
Ծառ հատելը Երևանում պետք է արգելվի՝ բնակչության կյանքի սպառնալիքներից ելնելով»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։