Հնդկաստանի հարավում գտնվող «Սիգաչի Ինդասթրիզ» նորաբաց քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 42-ի։ Այս մասին հայտնում է Mint-ը։
Զոհերի թիվն առաջիկայում կավելանա, քանի որ դեպի վայրում աշխատող հրշեջներն ու փրկարարները փլատակներից դուրս են բերում մարմիններ։
Թելանգանայի կառավարությունը, որտեղ գտնվում է օբյեկտը, ստեղծել է հինգ անդամից բաղկացած հանձնաժողով՝ միջադեպը հետաքննելու համար, որի պատճառը ընկերությունը դեռևս չի բացահայտել։
Ոստիկանության պաշտոնյաները հայտնել են, որ միջադեպի ժամանակ գործարանում աշխատելիս է եղել ավելի քան 140 մարդ։ Զոհվածներից 25-ի ինքնությունը դեռևս պարզված չէ։
«Սիգաչին», որը արտադրում է միկրոբյուրեղային ցելյուլոզ (MCC), սպասարկում է դեղագործական, սննդի, կոսմետիկայի և մասնագիտացված քիմիական նյութերի ոլորտների հաճախորդներին ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա։