Հնդկաստանում ամենաճանաչված և հայտնի աստղ Հարբհաջան Սինգհը` Հատիս լեռան գագաթին կառուցվող՝ Հիսուս Քրիստոսի արձանի մասին

Կրիկետի Աշխարհի գավաթակիր (2011թ) Հարբհաջան Սինգհը, ով Հնդկաստանում ամենաճանաչված և հայտնի աստղերից է, ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հայաստանում, Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարով։

Լուսանկարն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության դրոշով և «Հայաստանը ներկայանալու է Հիսուսի ամենաբարձր արձանով» գրառմամբ։
Հարբհաջան Սինգհը, ով կրիկետում սպորտային կարիերան ավարտելուց հետո մտել է քաղաքականություն և հանդիսանում է Ռաջյա Սաբհայի խորհրդարանի անդամ, ակտիվ գործունեություն է ծավալում նաև կինոարդյունաբերության ոլորտում և հայտնի է Հնդկաստանում, որպես հեռուստատեսային աստղ ու կրիկետի մեկնաբան։
Նրա հետևորդների թիվը միայն Ինստագրամում գերազանցում է 17 միլիոնը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում նա ունի ավելի քան 10 միլիոն հետևորդ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։