Հնդիկները զանգվածաբար չեղարկում են իրենց արձակուրդները Թուրքիայի և Ադրբեջանի հայտնի հանգստավայրերում. Reuters

Հնդիկները Նյու Դելիի հետ վերջին հակամարտության ժամանակ Պակիստանին Թուրքիայի և Ադրբեջանի աջակցելուց հետո չեղարկում են այդ երկրների հայտնի հանգստավայրերում իրենց արձակուրդները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու զբոսաշրջային ​​ընկերություններին։

Հնդկաստանի հարվածներից հետո Իսլամաբադին աջակցության հայտարարություններ են արել Թուրքիան և Ադրբեջանը, որոնք հնդիկների համար հանրաճանաչ բյուջետային հանգստավայրեր են։ «Ադրբեջան և Թուրքիա կատարվող ամրագրումները նվազել են 60%-ով (անցյալ շաբաթվա ընթացքում), միաժամանակ չեղարկումները նույն ժամանակահատվածում աճել են 250%-ով», -հայտնել է MakeMyTrip-ի խոսնակը։

EaseMyTrip-ի գործադիր տնօրեն Ռիկանտ Փիթին հայտնել է, որ «վերջերս ստեղծված աշխարհաքաղաքական լարվածության պատճառով»Թուրքիա չվերթների չեղարկումները աճել են 22%-ով, իսկ Ադրբեջան՝ 30%-ով։

Նա հավելել է, որ ճանապարհորդները տեղափոխվել են Հունաստան, Վրաստան, Սերբիա, Թաիլանդ և Վիետնամ։

Մեկ այլ տոմսերի վաճառքի հարթակ՝ ixigo-ն, ավելի վաղ X-ում գրառման մեջ հայտնել էր, որ դադարեցնում է դեպի Թուրքիա, Ադրբեջան և Չինաստան ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրումները։ EaseMyTrip-ի հիմնադիր և նախագահ Նիշանթ Փիթին X սոցիալական մեդիա հարթակում գրառման մեջ նշել է, որ անցյալ տարի Թուրքիա է այցելել 287 հազար, իսկ Ադրբեջան՝ 243 հազար հնդիկ:

«Երբ այս երկրները բացահայտորեն աջակցում են Պակիստանին, պե՞տք է արդյոք մենք խթանենք նրանց զբոսաշրջությունն ու տնտեսությունը»,- հարցրել է Փիթին։

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են անցյալ ամիս Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։