Հնդիկ գործարարները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին՝ Հնդկաստան-Պակիստան վերջին հակամարտության ժամանակ Պակիստանին աջակցելու համար։ Հնդիկ առևտրականների համադաշնությունը (CAIT) հայտարարել է այդ երկրների հետ ներմուծումն ու արտահանումն անհապաղ դադարեցնելու մասին։
Հնդկաստանի ավելի քան 24 նահանգներից բիզնեսի ղեկավարները հավաքվել են Նյու Դելիում՝ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար, հաղորդում է հնդկական Economic Times-ը։
Հնդկական ընկերություններին նաև խստորեն հրահանգել են գովազդ կամ ֆիլմեր չնկարահանել Թուրքիայում և Ադրբեջանում, և եթե որևէ ընկերություն խախտի արգելքը, ապա CAIT-ը բոյկոտ կհայտարարի նաև տվյալ ընկերությանը։