Երևանը պարզապես անտեսել է էթիկական նորմերը՝ բացահայտելով Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքային նյութերը, և առավել ևս՝ պետությունների ղեկավարների միջև նամակագրությունը՝ առանց շահագրգիռ կողմերի հետ պատշաճ համակարգման։ Սակայն, քանի որ նրանք արդեն դա արել են, մենք կարող ենք մեկնաբանել դա։ Եվ, ինձ թվում է, բոլոր հրապարակված փաստաթղթերը որոշ չափով խարխլում են այն թեզերը, որոնք վերջերս պաշտոնապես փորձում է առաջ մղել Երևանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հրապարակված փաստաթղթերը, որոնց ընդունման և մշակման գործում ակտիվ դեր է խաղացել Ռուսաստանը, համոզիչ կերպով հաստատում են, որ երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանը՝ որպես որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, հետևողական ջանքեր է գործադրել ղարաբաղյան հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման հասնելու համար, «և շատ բանի է հասել»։
«Մեր կարծիքով, հրապարակված փաստաթղթերը համոզիչ կերպով ցույց են տալիս, որ բանակցությունների տարբեր փուլերում հնարավորություններ են ստեղծվել հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման և այնտեղ ապրող ժողովուրդների, այսինքն՝ տարածաշրջանի շահերը հաշվի առնելու համար։ Դրան հասնելու համար անհրաժեշտ էր ռազմավարական տեսլական և քաղաքական կամք հակամարտող կողմերի կողմից։ Եվ միջնորդների, այս դեպքում՝ Մինսկի խմբի համանախագահների, խնդիրն էր օգնել Բաքվին և Երևանին լուծել հակամարտությունները, այլ ոչ թե այն վերածել անվերջ վեճի։ Այո, այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ հնարավորություններ կային, և դրանք բաց են թողնվել։ Բայց դա մեր մեղքը չէ», — եզրափակել է Զախարովան։




