«Հիվանդանոցից ուղիղ եկել եմ ստեղ. պահանջվել է, պիտի գամ՝ որպես աշխատող». Վեդիի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատող

«Նոր եմ եկել, հիվանդանոցից ուղիղ եկել եմ ստեղ, խաբար չեմ ոչ մի բանից: Ինձ էլ չի թույլատրվում, որ երկար կանգնեմ, վիրահատված եմ»,- Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է Վեդիի համայնքի կոմունալի բաժնի աշխատակիցը՝ պատասխանելով հարցին, թե «Նիկոլ Փաշինյանը հորդորել է իր աջակիցներին՝ այցելել եկեղեցիներ և քահանաներին հորդորել Վեհափառ հայրապետի անունը զեղչել. դուք կանե՞ք նման բան»:

Իսկ հարցին «բա ինչո՞ւ եք եկել», նա պատասխանեց. «Ինչ անեմ, հիմա պահանջվել ա սենց, պիտի գամ՝ որպես աշխատող: Վեդիի կոմունալում եմ աշխատում, պահանջվել ա՝ մենք եկել ենք: Ես սենց բաների չեմ մասնակցել, առաջին անգամ եմ մասնակցում»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։