Search
Close this search box.

Հիշատակի և արժանապատվության այս օրը Արցախի պետականության հիմնադիրները, նրա նվիրյալները, ցավոք գերևարված են Բաքվի բանտերում․ ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանի ուղերձը

Հիշատակի և արժանապատվության օր է․ ֆեյսբուքյան իր էջում գրում է Համահայկական Ճակատ շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը

1991 թվականի դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի ազատության և ինքնորոշման խորհրդանիշն է: Այդ օրը 99.01 տոկոսը հավաքական կամքով «այո» ասաց անկախությանը՝ հաստատելով մեր անսասան որոշումը՝ պահպանել հողը, մշակույթը և ազատությունը:
Այսօր մենք հիշում ենք նրանց, ովքեր իրենց արյամբ ստեղծեցին մեր պետությունը: Նրանց, ովքեր կռվեցին, զոհվեցին՝ մեկ նպատակով՝ պահել մեր հայրենի հողը: Արցախի պետականության հիմնադիրները, նրա նվիրյալները, ցավոք, այսօր գերևարված են Բաքվի բանտերում:

Փաշինյանի կառավարության անտարբեր և անհետևողական քաղաքականությունը հանգեցրեց Արցախի կորստին: Բայց մեր ժողովուրդը չի կորցնում հույսը: Եռաբլուրը, տղերքի արյունը վկայում է, որ պայքարը չի ավարտվել: Այն միայն սկսվում է:
Մեր խնդիրը՝ պահպանելն է Արցախի ոգին, նրա արժեքները, նրա երազանքը: Պահանջենք, պայքարենք, վերադառնանք: Միասնությամբ, անկոտրում կամքով, մենք կպահենք և կվերադարձնենք մեր սրբազան հողը:
Փառք նրանց, ովքեր կյանք տվեցին հանուն Արցախի:
Ովքեր դեռ չեն վերադարձել, ուժ նրանց ու նրանց ընտաբիքներին:
Կապրի Արցախը,կապրի Հայաստանը: