Հիշատակդ միշտ վառ. Մհեր Սահակյանի մահվան տարելիցն է

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան տարելիցն է։ Նա մեկ տարի առաջ ողբերգական ավտոպատահարի զոհ էր դարձել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, ի հիշատակ Մհեր Սահակյանի, գրել է.

«Մհերը հայրենասեր, պատվախնդիր հայի կերպար էր: Նա այնտեղ էր, որտեղ օգնության կարիք կար:

Լռակյաց, խոսել չսիրող մեր ընկերը մշտապես հայրենիքի պաշտպանության առաջնագծում էր:

Մեկ տարի է, ինչ չենք տեսնում քո լուսավոր ժպիտը, սիրելի՛ Մհեր:

Որքան անելիքներ ունեինք միասին…

Ազնվազարմ հայի քո կերպարը մշտապես մեզ հետ է:

Հիշատակդ միշտ վառ, Մհեր Սահակյան»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։