«Ձեր կյանքը բարելավվե՞լ է 2018-ի իշխանափոխությունից հետո»,- ճեպազրույցի ժամանակ նման հարց ուղղվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ով պատասխանեց. «Իմ կյանքը բարելավվել է այնքանով, որքանով այլ մարդկանց կյանքը կարող էր բարելավվել, որովհետև հեղափոխությունից առաջ 1 բնակարան իմ աշխատավարձով գնել էի, իմ աշխատավարձը թույլ էր տալիս։ 1 բնակարան էլ հեղափոխությունից հետո եմ հիփոթեկով ձեռք բերել, էլի իմ աշխատավարձը թույլ է տվել, գնել եմ: Չունեմ և չեմ ունեցել ավելին, քան իմ աշխատավարձն է, իսկ դա շատ օրինական է»: