«Հիմքեր են նախապատրասում հետապնդումների համար»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսպես կոչված, խաղաղության փաստաթղթով ոչ միայն Արցախի էջն են իրավական առումով արմատախիլ անում, այլ հիմքեր են նախապատրաստում հետապնդումների բոլոր այն մարդկանց, խմբերի նկատմամբ, ովքեր բարձրաձայնում և պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման և նրանց հավաքական վերադարձի համար:
Փաստաթղթի 4-5 դրույթով, տարբեր ռակուրսներից, սրախողխող է արվում արցախյան շարժումն ու արցախահայերի իրավունքները:
Սրանք ժամանակին հպարտանում էին, որ արցախյան հաղթանակների սերունդ էին ու դրա կրողները, օրերով քեֆեր անում Արցախում, Աղդամը հայրենիք հռչակում, պաթոսախեղդ կենացներ խմում մինչև այն պահը, երբ արտաքին ազդանշաններով քաղաքական կոնյուկտուրան փոխվեց և հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։