Նիկոլ Փաշինյանը այսօր հետևյալ գրառումն է արել․
Սեպտեմբերից նոյեմբեր տաքսի վարող մեր քաղաքացիները գեներացրել են 22 միլիոն 900 հազար հատ ՀԴՄ կտրոն, այսպիսով հայտարարագրելով 26.9 միլիարդ դրամի հասույթ։
Տաքսիներում ՀԴՄ գեներացնելու կարգավորումը ուժի մեջ մտավ սեպտեմբերից։
Շնորհակալ եմ տաքսի վարող սիրելի քաղաքացիներ։
Փաշինյանի այս գրառումը հենց իր էջում արժանացել է ծաղրանքի ու հեգնանքի․
Մասնավորապես օգտատեր Սամվել Հայրապետյանը հաշվարկել է ու գրել․ «Մի տեսակ մաթեմատիկական խնդիր կա, եթե ունենք 22 միլիոն 900 հազար հատ կտրոն ու եկամուտը կազմել ա 26.9 միլիոն դրամ ուրեմն 1.2-1.4 դրամ ա՞ եղել, այսինքն ստացվում ա տաքսին 1.2-1.4 դրամո՞վ ա աշխատում
Լևոն Խալափյան օգտատերն էլ գրել է․ « Ամեն մի ՀԴՄ 1.2 դրամի է՞։ Որտեղ է այդ գնով տաքսի՞»
Մեկ այլ օգտատեր էլ գրում է թե՝ մարդն ինֆարկտ ա ստանում արդեն էս ստերից…. մեզ թվեր պետք չեն, մեզ հանգիստ,նորմալ կյանք ա պետք…»: Մեկ այլ օգտատեր էլ գրում է․« Հիմա որ մի վեց միլիոն տանես վրից, որ քաղաքացին կարա իմանա»։