Հիմա էլ բանավեճի չեմ էլ հրավիրում, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն. Փաշինյան

Ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից, փակուղուց. 2026 թ.-ի բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուրս ենք բերել մի տեղ, որտեղ բոլոր ուղղություններով ՀՀ-ի առաջ բացվել է հեռանկար և ՀՀ-ի ժողովուրդն իր ինքնիշխան կամքով կարող է որոշել, թե ինքը որ ուղղությամբ, ինչ տեսլական է որդեգրում»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ արդեն հրապարակել են բանակցային փաթեթը, բայց ընդդիմությունից ստանում են էլի նույն «նարատիվները, որոնք հնացած են»։

«Ընդդիմությունից, որ ասում են՝ բանակցությունները սենց պետք է լիներ, նենց լիներ, իրենք 30 և ավելի տարի իշխանություն են եղել, բա 100 անգամ ասել եմ, որ տենց շանսեր կար, ինչի՞ չէիք լուծում։ Այսինքն՝ հայամետ լուծման շանս է եղել, դուք չե՞ք արել, բա ինչի՞ եք մեզ դավաճան ասում, ձեզանից դավաճան չկա»,- ասաց Փաշինյանը։

Մյուս տարբերակն ըստ նրա՝ այս ամենն ընդամենն աչքակապություն էր։

«Հիմա բանավեճի չեմ էլ հրավիրում, էլ ինչ խոսամ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն, կարդան, պատմեն, ինչ պետք է պատմեն, պատմելու բան չկա»,– ասաց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։