Ոսկու շուկայի աշխատակիցներն այսօր՝ հունվարի 13-ին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են, որ հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:
«Այն ժամանակ շրջանառության հարկը սահմանեցին 5 տոկոս եւ 1,5 տոկոս փաստաթղթաշրջանառություն ապահովելու դեպքում: Ես հարց էի ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե հաշբվարկ կա՞, թե այդ 50 հազարից քանի՞սն են կարողացել փաստաթղթաշրջանառություն ապահովել և հարկը իջեցնել 1,5 տոկոսի, մանավանդ ոսկու շուկաներում: Դա շուկա է, խանութ չի: Այդ հարցին պատասխան չկա:
Հիմա ասում են այդ 1,5 տոկոսը դարձնում ենք 1 տոկոս, լավություն ենք ձեզ անում, բայց քանի հոգի են կարողանալու փաստաթղթաշրջնառություն ապահովել, որպեսզի մենք այդ հարկը իջեցնենք 1 տոկոսի:
Մենք ոսկու շուկայում գործառույթներ ունենք, որ չենք կարող փաստաթղթավորել: Օրինակ, մարդը գալիս է, բերում է 10 գրամանոց շղթա, ուզում է փոխել 15 գրամանոցի: Ես ո՞նց եմ դա փաստաթղթավորելու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: