Գործող իշխանության հեռացումը իրավական ճանապարհով ազգային անհրաժեշտություն է, ՀՀԿ-ն կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղհասարակությանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ։ Հայտարարում ենք քաղաքական երկխոսություն և կոնսուլտացիաներ մեկնարկելու մասին։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Իմպիչմենտը հավասարազոր է փողոցային պայքարին։ Պատրաստ ենք քննարկել վարչապետի ցանկացած թեկնածություն։ Մեր քննարկման միակ օրինակը իշխանափոխությունն է։ ՀՀԿ-ի համար փողոցային պայքարը չի դադարել։ Մեր քաղաքացիներին այսօր հնարավորություն կա ցույց տալու՝ միասնության օրինակ ենք լինելու։ Ընտրություններին քաղաքացիների բարձր մասնակցությունը չափազանց կարևոր է»,-նշել է նա։





