«ՀՀԿ-ն կհամախմբվի՞ Սամվել Կարապետյանի նոր ուժի շուրջ»․ հարց՝ Տիգրան Աբրահամյանին

«Ներընդդիմադիր հարթությունում կան մեծ թվով հակադրություններ, բայց ստեղծված իրավիճակում մենք պետք է որոշակի կենտրոնացում կատարենք մեր անելիքների վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով շրջանառվող երկու թեզերին՝ պատրաստվել 2026 թվականի ընտրություններին կամ իմփիչմենթ հայտնել։ Աբրահամյանի խոսքով իշխանությունների նպատակն է մինչև 2026 թվականը «ամայացնել» քաղաքական դաշտը, ուստի ընտրությունների թեման ակտուալությունից դուրս է գալիս։
Հարցին՝ ՀՀԿ-ն կհամախմբվի՞ Սամվել Կարապետյանի շուրջ, ով հայտարարել է նոր ուժ ստեղծելու մասին, Աբրահամյանը պատասխանեց․ «Առաջինը՝ գաղափարի շուրջ են համախմբվում, այլ ոչ թե անձանց։ Երկրորդ՝ նախ այդ ուժը պետք է ձևավորվի, որպեսզի հասկանանք՝ ինչ ուղղությամբ է շարժվում, հիմքում գաղափարական և ծրագրային առումով ինչ մոտեցումներ են, նոր հասկանանք՝ ինչպիսի ելքեր կան։ Զուտ հաշվի առնելով Սամվել Կարապետյանի անձը և նրա հարաբերությունները ՀՀԿ-ի տարբեր դեմքերի, այդ թվում Սերժ Սարգսյանի հետ, բնական է, կա հնարավորություն առնվազն նստելու, խոսելու, քննարկելու և այլն, սակայն իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ»:

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։