ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը. «Գործող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգը երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին այսօր հերթական բացահայտ կամակատարության ռեկորդն է սահմանել։
Մասիս խոշորացված համայնքի ղեկավար, խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանին կամակատար դատարանը 7 տարուց ավելի վաղեմություն ունեցող գործով կայացրեց այնպիսի դատավճիռ, որով երկարատև անազատության դատապարտելով Դավիթ Համբարձումյանին, փորձում է խոչընդոտել վարչապետին անվստահություն հայտնելու մեկնարկած սահմանադրական գործընթացը։
Տվյալ զարհուրելի դրսևորումը Հայաստանում խորացող ավտորիտարիզմի, ժողովրդավարական հետընթացի, ազգային կառույցների ու գործիչների, ժողովրդի քվեն ստացած և ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդումների շարքում հերթականն է, որով փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.
1. Խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը։
2. Իր աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանին, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալներին և քաղհալածյալներին։
3. Կրկին արձանագրում է, որ երկրի դատական համակարգը կախյալ է և քաղաքականացված։
4. Հայտարարում է, որ բոլոր սահմանադրական միջոցներով շարունակելու է աննահանջ պայքարը գործող ռեժիմի դեմ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։