«ՀՀԿ-ն դեմ է Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը վերացնելուն»,-ԳԽ Խորհրդի պատգամավորների հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։
«ՀՀ Սահմանադրությունը և նրա համար հիմք հանդիսացող Անկախության հռչակագիրը բազմիցս բծախնդիր ուսումնասիրության է ենթարկվել ամենահեղինակավոր միջազգային մասնագիտացված կառույցների կողմից, ու նրանցից որևէ մեկը այդ փաստաթղթում հակաիրավական կամ ծայրահեղական որևէ դրույթ չի նկատել»,-ասաց նա։